Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ռուսական զենիթային հրթիռը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռն արձակվել էր Գրոզնիի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ակտիվության ժամանակ, որտեղ պետք է վայրէջք կատարեր ինքնաթիռը։
Հրթիռը պայթել է ինքնաթիռի մոտ՝ դառնալով վթարի պատճառ։ Հաղորդվում է նաև, որ արդեն իսկ խոցված ինքնաթիռին մերժել են արտակարգ վայրէջք կատարել Մախաչկալայում և Միներալնիե Վոդիում։ Փոխարենն անձնակազմին հանձնարարվել է անցնել Կասպից ծովը և մեկնել Ղազախստան։ Ճանապարհին խցանվել են ինքնաթիռի նավիգացիոն համակարգերը։
Հետևեք մեզ՝ այստեղ