Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ կլինի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 14°C (2023թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -23.4°C (2002թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -2.4°C
Հետևեք մեզ՝ այստեղ