48-ամյա Մանուշակի դրամապանակից գումար գողացողը հայտնաբերվել է
Ուշադրության կենտրոնումՓետրվարի 28-ին, ժամը 10-ին, 48-ամյա Մանուշակ Ա.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ դրամապանակից գողացել են 42.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 5/9 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Բ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: