Ֆրանցիսկոսը սուրբծննդյան իր ուղերձում կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան իր ուղերձում կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ դադարեցնելու պատերազմը:
Իր Սուրբ Ծննդյան ուղերձում «Urbi et Orbi» (Քաղաքին և աշխարհին) Ֆրանցիսկոսն ուղղակիորեն անդրադարձել է Ուկրաինայի հակամարտությանը և կոչ է արել «քաջություն ունենալ՝ բանակցությունների դուռ բացելու համար»:
Պոնտիֆիկոսը Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից ելույթ ունենալով` հայտարարել է. «Թող զենքի ձայնը լռի պատերազմից ավերված Ուկրաինայում»։
Հռոմի պապը համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել՝ նաև նշելով, որ պետք է դադարեցնել քաղաքական, սոցիալական և ռազմական հակամարտությունները Լիբանանում, Մալիում, Մոզամբիկում, Հաիթիում, Վենեսուելայում և Նիկարագուայում: