ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայի վերաբերյալ տվյալների փոխանակումն «ընթանում Է առանց խափանումների»
ՄիջազգայինՌուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայի շուրջ օպերատիվ տեղեկատվության փոխանակումն ընթանում Է առանց խափանումների եւ օնլայն ռեժիմով: Այդ մասին փետրվարի 29-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք, ընդհանուր առմամբ, գտնվում ենք միայն ամենասկզբում: Կապուղիներն ստեղծված են, եւ կողմերը դրանցով տվյալներ են փոխանակել, տեղեկատվության հոսքը կապուղու աշխատանքի առաջին ժամերից բավականին հագեցած Է: Ամերիկացիների հետ շփվում ենք տարբեր գծերով… Աշխատանքը կարգավորված Է եւ առայժմ ընթանում Է առանց խափանումների. հարկավոր Է արդյոք ինչ-որ բան ավելացնել, ես առայժմ նման հնարավորություն չեմ տեսնում»,-ասել Է Ռյաբկովը, ճշտելով, որ «տեղեկատվության օպերատիվ փոխանակումն ընթանում Է օնլայն ռեժիմով»: