Սահակաշվիլին հորդորել Է Արսենի «Թեթչերին» պաշտոնաթող լինել
HeaderՕդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պետք Է պաշտոնաթող լինի: Այդ մասին Վրաստանի նախկին նախագահն ասել Է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում: Հաղորդման դրվագը նա զետեղել ԷFacebook-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կարծում եմ, որ Արսենի «Թեթչերը» պետք Է հեռանա, եւ առաջին հերթին նրան պաշտոնից պետք Է հեռացնի նախագահը, իսկ նրան պետք Է փոխարինի երկրում բարեփոխումների ամենալավ ծրագիրն ունեցող մարդը: Եվ այդ ծրագիրը պետք Է քննարկվի հասարակության կողմից: Այլապես կրկին իշխանության կգա Յացենյուկի նման մեկը, որը կպաշտպանի օլիգարխների շահերը»,-նշել Է Սահակաշվիլին: