Մուրացան հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է կյանքից զրկվել. ինչ է կատարվել քննչականում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մուրացան հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է։
ArmLur.am-ը գրել էր, որ անչափահասների շրջանում մտահոգիչ իրավիճակ է: 2 շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ դեպքն է գրանցվում, որ անչափահասները խմում են մեծ քանակի կոլխիցին տեսակի դեղահաբ ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում հիվանդանոց: Արդեն երկու անչափահաս է մահացել ազատ վաճառքում գտնվող այս դեղահաբը մեծ քանակությամբ օգտագործելու արդյունքում, ինչը խիստ մտահոգություների տեղիք է տալիս: Իսկ իրավապահները այս դեպքերով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ են նախաձեռնել ու քննություն են իրականացնում:
Հետևեք մեզ՝ այստեղ