«Ես էդքան ճնշվողի նման ե՞մ»․ Հակոբ Ասլանյանը վերջապես խոսեց
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աջափնյակի դատարանում շարունակվում է ոստիկանների կողմից խոշտանգված Սամվել Վարդանյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, նա ավտոբուսում միջադեպի մեջ էր հայտնվել ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։ Ասշանյանը դատական նիստերի դահլիճում է, լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ հետ վերցնի բողոքը, ասաց՝ «ոչ»։ «Հրապարակը» նաեւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրեն ՔՊ-ից ճնշում են՝ մանդատը վայր դնելու համար, պատասխանեց․ «Ես էդքան ճնշվողի նման ե՞մ»։
Նշենք, որ Հովիկ Աղազարյանին պաշտպանելու համար ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ առաջիկա մեկ ամսում չի խոսելու։ Հաջորդիվ ոչ մի հարցի Ասալյանը չպատասխանեց։