Տալախաձեն ԱԱ-ի չեմպիոնությունից հետո դիմել է Լալայանին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն, որը դարձել է Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր և բաց թողել Բահրեյնում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունը, տեսազանգի միջոցով շնորհավորել է Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացած Վարազդատ Լալայանին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Այս մասին Առաջին ալիքի «Շաբաթվա սպորտ» հաղորդմանը հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Նա ասաց՝ ես հիմա համոզված եմ, որ ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում, ուժեղագույնի ձեռքերում և նա պետք է հաղթի ինչպես, որ ես եմ արել»,- ասել է Ալավերդյանը՝ հյուրընկալվելով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հաղորդմանը: