30-ամյա տավուշցի կինը ինքնասպանություն է գործել Սոչիում
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի 30-ամյա բնակչուհին, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն է գործել ՌԴ Սոչի քաղաքում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ հանգամանքների մասին ոչինչ չգիտեն:
Կինն ինքնասպանություն է գործել մի քանի օր առաջ, նրա դին փետրվարի 28-ին հողին են հանձնել հայրենի գյուղում:
Նշենք, որ 30-ամյա ազատամուտցին ամուսնալուծված էր, մանկահասակ դուստրեր ուներ: