Մայրաքաղաքում կկազմակերպվեն տեղային շաբաթօրյակներ
ՀասարակությունԵքաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում նախորդ շաբաթ 40 վարչական արձանագրություն է կազմվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետամուտ լինել արձանագրությունների հիմնավոր և պատշաճ կազմմանն ու հետագա ընթացքին:
Շարունակվում է հսկողությունը «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Ավան և Էրեբունի վարչական շրջաններում կատարվող սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ: Հանձնարարվել է կազմակերպել տեղային շաբաթօրյակներ՝ բակային տարածքներն ու փողոցները ձմռան ընթացքում կուտակված աղբից մաքրելու համար: