«Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան Ավինյան
TVՏիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել.
«Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է։
Այն հնարավորություն է տալիս անմիջապես ձեր գտնվելու վայրից տեղեկացնել մեզ ցանկացած խնդիր՝ ուղարկելով տեքստային հաղորդագրություն, լուսանկար կամ տեսանյութ։
Համագործակցելով՝ մենք կկարողանանք միասին դարձնել մեր քաղաքը ավելի մաքուր, անվտանգ եւ հարմարավետ։