Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար


Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը որևէ կերպ կարձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած ագրեսիվ ու ակնհայտորեն ռազմատենչ հայտարարություններին: Այդ հարցում էլ, ի դեպ, թշնամին առաջ անցավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի ղեկավարություն համարվող Փաշինյանը չէր կարող ձևացնել, թե ոչինչ չի պատահել, և անվրդով հեծանիվ վարեր կամ, ասենք, «ռիլ» նկարեր: Կարճ ասած՝ պիտի արձագանքեր:
 
Նախօրեին արձագանքեց: Հարցազրույց տվեց «Արմենպրես» գործակալությանը: Ավելի լավ է՝ լռեր: Բայց քանի որ չլռեց, տեսնենք, թե ինչեր ասաց: Եթե խիստ հակիրճ, ապա Փաշինյանը առավել քան պարզորոշ հասկացրեց, որ պատրաստ է ընդունել Ալիևի հերթական պայմանները: Իր իսկ ավելի վաղ արած արտահայտության նմանությամբ՝ Փաշինյանը շարունակեց դիրքավորվել որպես «ադրբեջանական ժողովրդի» շահերի սպասարկող:
 
Տեսեք. շատ պարզ հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ, Փաշինյանը պատասխանել է. «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ՝ այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:
 
Սա քիչ է ասել, թե վտանգավոր հայտարարություն է: Փաշինյանի այդ ձևակերպումը թե՛ մանիպուլ յատիվ է, թե՛ ցինիկ՝ իր բովանդակությամբ, թե՛ շատ ավելի, քան վտանգավոր, ի լրումն՝ նման մոտեցումը նաև ական է՝ հետագայում այլ՝ ազգային ու պետական շահերով առաջնորդվող իշխանության համար: Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքն առհասարակ՝ հընթացս հիմնավորելով նշված բնորոշումները:
 
ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է դեռևս 1992 թվականի մարտիին՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով: ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում նշված է, որ խմբի նպատակն է՝ քաղաքական լուծումներ գտնել (առաջարկել) Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ: Չնայած նման ձևակերպմանը, բոլորն էլ ընդունել են և ընդունում են, որ Մինսկի խմբի, հատկապես ՄԽ եռանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական ջանքերի առանցքը Արցախի հիմնախնդրի քաղաքական (խաղաղ) կարգավորումն է: Հենց դրա վրա են տասնամյակներով կենտրոնացված եղել միջնորդական ջանքերն ու ՄԽ եռանախագահության գործունեությունը: Հակառակ պարագայում այդ ընթացքում անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր էլ հրապարակավ կարծարծվեին, ինչպես քննարկվում էին Արցախի հայության իրավունքներին վերաբերող խնդիրները՝ այդ խմբի գործունեության հետ կապված:
 
Բայց հիմնականը՝ այդ Ադրբեջանն ու Թուրքիան են համարում որ՝ ա) Արցախի խնդիրն այլևս լուծված է, բ) Արցախի հետ կապված հակամարտության թեմա չկա: Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ ինքն էլ է ադրբեջանական ու թուրքական ոճրագործ ռեժիմների պարագլուխներ Էրդողանի ու Ալիևի նման կարծում, որ Արցախի խնդիրը լուծված է: Բայց այդպես չէ: Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճիրը, էթնիկ զտման հանցավոր մոտեցմամբ հազարամյակներով հայկական Արցախի հայաթափումը հակամարտության լուծում չէ՝ անկախ այն բանից, թե ով ինչ է ասում:
 
Ինչպե՞ս է լուծված ու ի՞նչ եղելությունների հետևանքով: Հիշեցնե՞նք. Փաշինյանի ջանքերով բանակցային գործընթացը լիարժեք փակուղու մեջ մտցնել, հրահրիչ հայտարարություններ, թշնամու ռազմական նկրտումները լեգիտիմացնող հայտարարություններ, հիմնախնդրի բովանդակային խեղաթյուրում (ազգային ինքնորոշման խնդրից՝ տարածքային կլանման), պատերազմ, կորուստներ, ազատագրված տարածքներն առանց կրակոցի հանձնում, վերջապես՝ Արցախի ուրացում, շրջափակված Արցախին թշնամու սպառնալիքներին ու հարձակմանն ի պատասխան՝ չմիջամտելու, «պատերազմի մեջ չներքաշվելու» թուլամորթ դիրքավորում՝ Հայաստանի ղեկավար համարվողի կողմից:
 
Բայց դա հարցի լուծում, առավել ևս՝ կարգավորում չէ:
 
Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության ու «զբաղմունքի» բուն առարկան Արցախի հիմնախնդիրն է: Արցախի՛: Հիմնականը. որքան էլ համարվի, որ ԵԱՀԿ ՄԽն անգործության է մատնված, իսկ եռանախագահության պետությունները սուր հակամարտության մեջ են, բուն հարցն այն է, որ ՄԽ լուծարումը միջազգային իրավաքաղաքական առումով յուրօրինակ տապանաքար կդառնա Արցախի հայության իրավունքներին հետամուտ լինելու և մեր հայրենակիցների՝ սեփական բնօրրան վերադառնալու և ապրելու իրավունքի հնարավոր իրացման համար:
 
Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ Արցախի ու արցախահայության ճակատագրին ու հիմնարար իրավունքներին վերաբերող որոշումներ կայացնի: Նիկոլ Փաշինյանն ընդամենը ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: Նրան չի ընտրել, նրան նման լիազորություններ չի տվել Արցախի հայ ժողովուրդը, որ, ի դեպ, ոչ թե 100 կամ 120 հազար է, ինչպես շատերը նշում ու կրկնում են, այլ 149 հազար (վերջին մարդահամարի պաշտոնական տվյալներով): Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ մարդկային ու, առավել ևս, ո՛չ էլ բարոյական առումով ոչ մի իրավունք չունի Արցախի հայության իրավունքներին ուղղակիորեն վերաբերող նման հարցով ինչ-որ բան որոշել, առավել ևս՝ նման հայտարարություն անել:
 
Մյուսը. Փաշինյանը Արցախի հայության իրավունքների հաշվին որոշել է «բազար անել» Ալիևի հետ: Թե՝ լավ, կհամաձայնենք ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, եթե Ալիևն էլ համաձայնի, որ էլ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չի անվանելու: Էհ, ենթադրենք, թե Ալիևն էլ ձևացրեց, թե մի երկու օր այդպես չի վարվելու, հետո՞: Դա ի՞նչ մի նախապայման է: Ախր, գոնե նախապայմանը մի բանի նման լիներ: Ոնց որ «տունտունիկ» խաղա:
 
Դրանից հետո այն, թե ինչեր է ասել Նիկոլ Փաշինյանը «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ, արդեն ո՛չ զարմանալի, ո՛չ էլ հետաքրքիր են թվում: Մեկը «հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չլինելու» մասին է: Փաշինյանն Ալիևի պահանջին գործնականում համաձայնում է ու ասում, թե ամբողջական սահմանազատումից հետո այդ ներկայացուցիչները չեն լինի: Մյուսը միմյանց դեմ միջազգային հայցեր չներկայացնելու պահանջն է: Փաշինյանը գործնականում դրան էլ է համաձայն: Ու, եթե սա 17-ից 2 «չհամաձայնեցված» կետերն են, ապա սարսափելի է պատկերացնել անգամ, թե ժողովրդից գաղտնի պահվող մնացած 15 համաձայնեցված կետերն ինչերի մասին են:
 
Դժվար չէ կանխատեսել, որ Փաշինյանի նման արձագանքից հետո Ալիևն էլ ավելի է կոշտացնելու և ինտենսիվացնելու ինչպես հնչեցված, այնպես էլ նորանոր պահանջները, ասենք՝ Հայոց բանակն… ապառազմականացնելն ու զինաթափելը, Արցախի ազատամարտի ղեկավարներին կալանավորելն ու ադրբեջանական դահիճներին հանձնելը, Հայաստանում մի 300 հազար ադրբեջանական թուրքերի բնակեցնելը և այլն, և այլն: Թշնամու պահանջները չեն սպառվելու: Իսկ քանի դեռ Հայաստանում ղեկավար է Փաշինյանը… Չշարունակենք, առանց դրա էլ պարզ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԲժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասինԱդրբեջանի դատարանը Ռուսաստանի ութ քաղաքացիների դատապարտել է բանտարկությանՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԱմառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում․ ErmenihaberԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցությունՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ | Թրամփը գրառում է արել, իսկ Իրանը՝ փակել Հորմուզի նեղուցըԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԵրևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր Միքայելյան
Ամենադիտված