Բաքուն կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2․548 դրվագով
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, գեներալներ Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը մեղադրվում են «ռազմական հանգագործությունների» վերաբերյալ գործի 2,548 դրվագով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 16-ին և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան։