Ի՞նչ է կատարվել գիշերը ՌԴ-ում. ՊՆ-ն մանրամասնում է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։
Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։
ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 36 ուկրաինական ԱԹՍ, 16-ը` Կրասնոդարի երկրամասի տարածքում, 14-ը` Սև ծովի ջրային տարածքում, 5–ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, 1-ը` Բելգորոդի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ