ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Մենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի Աշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ

Հասարակություն

Զեկուցվող օրակարգային հարցերի քննարկումից հետո, վարչապետը տեղեկություն է փոխանցել նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցած 33 մլրդ 249 մլն դրամի վերաբերյալ՝ որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին:

«Կարծում եմ, որ սա մի իրադարձություն է, որն արժե ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան 20 և ավելի տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ ընդգծել, որ խոսքը չի վերաբերում, այսինքն՝ այս թիվը չի ներառում վճարված հարկերը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այս տարի արդեն 73 մլրդ 800 մլն դրամի հարկ է վճարվել և գոնե տեսանելի հորիզոնում սա նույնպես նախորդ շրջանում մեկ տարվա վճարված հարկերի համեմատությամբ շատ մեծ թիվ է:

«Իհարկե, այս հարկերի և շահաբաժնում էական դեր ունեն նաև միջազգային շուկայի գները: Սա միայն մի գործոնով չէ պայմանավորված, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այն պահից, երբ Կառավարությունը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, վճարվող հարկերի բավականին լավ դինամիկա ունենք: Էլի եմ ասում, այստեղ պետք է հաշվի առնել միջազգային գներ, վաճառքների ծավալ: Բայց, ըստ էության, երկու գործոնի համադրությամբ ստացվում է, որ այս տարի 11 ամիսների տվյալով պետական բյուջեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 107 մլրդ դրամի մուտք է ունեցել: Եվ սա կարևոր արձանագրում է»,-նշել է վարչապետը:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ, 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր շահաբաժինը կազմել է ավելի քան 294 մլրդ դրամ, որից այս փոփոխությունով վճարվել է 152 մլրդ դրամը, որից համապատասխան Կառավարության մասնաբաժնով ՀՀ բյուջե է վճարվել 33 մլրդ 249 մլն դրամ և հավելել, որ կա դեռևս չվճարված 142 մլրդ դրամի շահաբաժին, որից կրկին պետական բյուջե պետք է վճարվի պետության մասնաբաժնին համապատասխան:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի, որպեսզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես ընկերություն, ավելի ու ավելի արդյունավետ դառնա, քանի որ, ըստ վարչապետի, անկախ միջազգային գներից, ակնհայտ է, որ այս շահաբաժինը, մասնավորապես, այլ կոնֆիգուրացիաներում երբեք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չէր մտնի, այլ կբաշխվեր անհատների կամ ընկերությունների միջև:

«Բայց ես նաև ուզում եմ մեր հեռանկարն ընդգծել. շատ քննարկումներ կան և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, քննադատություններ այս բաժնեմասի հետ կապված, ես կարծում եմ, որ հիմա Կառավարության միջոցով այս բաժնեմասերի տերն էլի ժողովուրդն է, բայց ես կարծում եմ, որ մենք հետագայում պետք է միտված լինենք այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի էլի ՀՀ քաղաքացիները բաժնետոմս ունենալու հնարավորություն ունենան: Եվ մենք արդեն քննարկել և որոշել ենք, որ ընկերությունը պետք է զարգացնենք այն ուղղությամբ, որ Կառավարության բաժնեմասը դրվի բաց բաժանորդագրության, այսինքն՝ այն, ինչ միջազգայնորեն ընդունված է անվանել IPO, այսինքն՝ ցուցակվի, բայց դրա համար պետք է ընկերությունն առողջացման և թափանցիկության բոլորովին ուրիշ մակարդակում լինի, և հիմա Կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի այդ տրամաբանությամբ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հավաստմամբ, պղնձի գինը միակ բաղադրիչ չէ, որի արդյունքում 33 մլրդ շահաբաժին է ստացվել, քանի որ արդեն երկու տարի է, ինչ ընկերության աշխատանքի թափանցիկությունն էականորեն փոխվել է, և այդ իմաստով ծախսերի հիմնավորվածությունը գլոբալ իմաստով շատ ավելի թափանցիկ է: Մհեր Գրիգորյանը նաև հավելել է, որ մյուս տարի ընկերությունը, բացի ֆինանսական հաշվետվությունից, հրապարակելու է նաև չորս հաշվետվություն, որոնք ուղղակիորեն վերաբերելու են կայուն զարգացմանը, բնապահպանությանը և սոցիալական պատասխանատվությանը:

Ամփոփելով՝ փոխվարչապետը նշել է.

«Քանի որ մենք բաժնետեր ենք, շատ դեպքերում կարող է տպավորություն լինել, որ բարձր շահութաբերության կոնսեսուսը բնապահպանությունն է, բայց ճիշտ հակառակն է՝ եթե մենք ավելի կոշտ չլինեինք բնապահպանական ստանդարտների նկատմամբ, այս շահաբաժինը շատ ավելի մեծ կլիներ»:

Հայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է«Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ
Ամենադիտված