Պուտինը խոսել է Ռուսաստանում միգրացիոն խնդրի լուծման ուղիների մասին
Միջազգային- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պուտինը միգրացիոն խնդիրն անվանել է շատ զգայուն և սուր։
«Այստեղ երկու բաղադրիչ կա՝ տնտեսական և իրավապահ: Եվ այս երկու բաղադրիչները պետք է համադրվեն մեկ տեղում»,- նշել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ աշխատանքային միգրանտների թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունն ու ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք չեն պահանջում ցածր որակավորում ունեցող կադրեր։
Պուտինը նաև նշել է, որ անհրաժեշտ է խստացնել միգրանտների նկատմամբ պահանջները, որպեսզի նրանք հարգեն այն երկիրը, որտեղ ապրում են։ «Բացի այդ, անհրաժեշտ է մեծացնել ռուսական դպրոցների ցանցը ԱՊՀ-ում»,- հավելել է նախագահը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram