Լիահույս եմ` մենք կստանանք 2029 թվականի երիտասարդական ԱԱ-ի անցկացման իրավունքը. Արմեն Մելիքբեկյան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի կարծիքով` 2029 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության անցկացումը նոր խթան կլինի հայկական ֆուտբոլի զարգացման համար:
«Ֆուտբոլի աշխարհի երիտասարդների առաջնությունը հյուրընկալող պետություն լինելու համար Հայաստանում 7 նախագիծ է իրականացվելու (4 ակադեմիայի շինարարությունն ու 3 մարզադաշտի կառուցումը): Մարզադաշտերի առումով կա որոշում՝ վերանորոգել Վանաձորի մարզադաշտը և այն դարձնել 10.000 հանդիսականի համար, ինչպես նաև Իջևանում կառուցել նոր 10.000 տեղ ունեցող ստադիոն: Լիահույս եմ` մենք կստանանք 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության անցկացման իրավունքը: Այն լրջագույն խթան կհանդիսանա Հայաստանի համար ենթակառուցվածքների ստեղծման ու ֆուտբոլի զարգացան առումով»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 25-րդ ընդհանուր ժողովի ժամանակ ասել է Մելիքբեկյանը:
Ընթացիկ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին։