44-օրյա պատերազմից հետո 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ կան․ ԱՆ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կան 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ավելի վաղ լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից և Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից հետո մարմինների և մասունքների փորձաքննություններն ավարտվել և ամփոփվել են։
«Կան մասունքներ, որ ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն` չափազանց վնասված լինելու պատճառով։ Կան նույնականացված և չհուղարկավորված մասունքներ ու մարմիններ»,- ասել էր Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում ծնողների, նաև քննչական կոմիտեի ու պաշտպանության նախարարության հետ։
Դեռ 2023թ․ դեկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, որոնցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայողներ, 31-ը՝ զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։ Մահացած անձանցից 138-ի ինքնությունը պարզվել էր նշանակված դատագենետիկական փորձաքննությունների, 77-ինը՝ այլ քննչական և վարութային գործողությունների միջոցով։