Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայում հրադադարի կատարման պայմանավորվածությունները
HeaderՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում հրադադարի կատարման պայմանավորվածությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում՝ ամփոփելով ռո ւսական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցի արդյունքները:
«Զրուցակիցները գնահատականներ են փոխանակել սիրիական հողում մարտական գործողությունների դադարեցման շուրջ պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ՝ հավաստելով մեր երկրների՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների միջեւ ռազմական գծով սերտ համակարգման կարեւոր նշանակությունը,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Նախարարը եւ պետքարտուղարը նշել են տեղեկատվական տարածություն զինադադարի չպահպանման վերաբերյալ սադրիչ հաղորդագրություններ նետելու անթույլատրելիությունը»:
Կողմերը նաեւ «շարունակել են ԿԺԴՀ-ի վրա ազդելու միջոցառումների ուղղությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա աշխատանքն ավարտելու հարցում մոտեցումների համաձայնեցումը՝ ի պատասխան նրա կողմից նախկին որոշումների խախտման», հաղորդել է ՏԱՍՍ-ը: