Porsche-ը պատրաստվում է Ժնեւում երկու նոր սպորտային մեքենա ներկայացնել
ՀասարակությունԳերմանական Porsche ընկերությունը Ժնեւում նախանշված ավտոսրահում պատրաստվում է երկու նոր սպորտային մոդել ներկայացնել, մասնավորապես՝ նոր սերնդի 911 R-ն ու 718 Boxster-ը:
Պաշտոնական տվյալներով, նոր Porsche 911 R-ը 3.8 լիտր տարողությամբ մրցարշավային շարժիչ կունենա՝ 475 ձիաուժ հզորությամբ: Նորույթը թողարկվելու է սահմանափակ քանակությամբ՝ 600 օրինակով: Այն կարժենա շուրջ 160 հազար դոլար:
Ըստ Newsmir.info-ի, ներկայացվելիք երկրորդ մոդելի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Չհաստատված տեղեկություններով, նոր սերնդի Porsche 718 Boxster-ը 4 մխոցով կատարելագործված տուրբոշարժիչ կունենա: