Իրաքում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
ՄիջազգայինԻրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 70-ի, շուրջ 100 վիրավոր կա:
Հիշեցնենք, որ պայթյունները տեղի են ունեցել քաղաքի արեւելյան հատվածում, հիմնական շիաներով բնակեցված Մադինաթ-էս-Սադր շրջանում: Մահապարտ-ահաբեկիչները պայթուցիկ սարքերը գործի են դրել տեղի շուկայում:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AL Jazeera հեռուստաալիքը: