Սոցցանցերը կնճիռների առաջացման են հանգեցնում
ՀասարակությունՍոցցանցերից կախվածությունը ոչ միայն ժամանակի կորստի, այլեւս վաղաժամ կնճիռների առաջացման է հանգեցնում, պարզաբանել են Merz Aesthetics-ի դիմահարդարները:
Գիտնականների անցկացրած հետազոտությանը ամբողջ աշխարհից 35 տարեկանից մեծ 5340 կամավոր է մասնակցել: Նրանց երկու երրորդը թույլ սեռի ներկայացուցիչներ էին:
Սմարթֆոնների առկայություն է արձանագրվել հարցվածների 76 տոկոսի մոտ, իսկ նրանց 33 տոկոսը օրական իր սարքերն օգտագործում է երկու ժամից ավելի:
Այն հարցին` «Զգո՞ւմ եք, որ սմարթֆոնի էկրանի առաջ շատ ժամանակ անցկացնելն ի վիճակի է վաղաժամ ծերացման հանգեցնել», 10 հարցվածից 4-ը դրական է պատասխանել` միաժամանակ նշելով ծերացման սեփական տեսողական դրսեւորումները, որոնք հիմնականում վերաբերել են կնճիռների ի հայտ գալուն, տեղեկացնում է Planet Today-ը:
Ամբողջ հարցն այն է, որ բջջային հեռախոսների էկրաններին սեւեռուն նայելը հաճախ ուղեկցվում է դեմքի մկանների լարումով: Մարդկանց թվում է, թե իրենք հանգիստ եւ անխռով են, իսկ իրականում խոժոռվում են եւ թարթում աչքերը, ինչը բացասաբար է ազդում դեմքի մաշկի վիճակի վրա: