Սաուդյան Արաբիայի ԱԳՆ. Հրադադարի ձախողման դեպքում Դամասկոսի համար այլընտրանքային ծրագիր կա
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ հաստատված հրադադարի ձախողման դեպքում Դամասկոսի համար այլընտրանքային ծրագիր կա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
«Եթե Դամասկոսն ու նրա մրցակիցները լրջորեն չվերաբերվեն հրադադարի ռեժիմին, ապա Սիրիայի համար այլընտրանքային ծրագիր կա՝ առանց Բաշար Ասադի մասնակցության»,- նշել է ալ-Ջուբեյրը: Նրա համոզմամբ, Սիրիայի նախագահը պաշտոնից հեռանալու երկու տարբերակ ունի. խաղաղ միջոցներով կամ ռազմական մեթոդներով իշխանությունից հեռացվելու տարբերակով:
Ալ-Ջուբեյրը հաստատել է Էր Ռիադի պատրաստակամությունը՝ զորքեր ուղարկել Սիրիա՝ ցամաքային գործողությունների համար, եթե միջազգային կոալիցիան այդպիսի որոշում կայացնի: