Դեղին ծովում նավերի բախման հետեւանքով 5 մարդ է զոհվել
ՄիջազգայինՉինաստանում Դեղին ծովում՝ Շանդուն նահանգից ոչ հեռու, ձկնորսական եւ առեւտրային նավերի բախման հետեւանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Սինխուա»գործակալությունը:
Ձկնորսական նավը խորտակվել է: Եվս 5 հոգի անհետ կորած է համարվում:
Ըստ Gazeta.ru-ի, Չինաստանի իշխանությունները նավեր եւ ջրասուզակների են ուղարկել՝ կորած նավաստիներին գտնելու նպատակով: Սակայն վատ եղանակի պատճառով որոնողական աշխատանքները դժվարանում են: