Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը, վիրավnրներից մեկը բուժքույրն է. Shamshyan
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության «Hiace» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները 2 վարորդներն են ու շտապօգնության բուժքույրը:
Շտապօգնության ավտոմեքենան էլ հաշվառված է Մարտունու բժշկական կենտրոնի հաշվեկշռում և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը շտապօգնության ավտոմեքենան է եղել, ով դեպի մարտունի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Mercedes»-ին:
Հետևեք մեզ՝ այստեղ