Արմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Մենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի Աշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ


Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը

Հասարակություն

Հանձն առնելով շրջակա միջավայրի վրա գործունեության ազդեցությունը նվազեցնելու պարտավորություն՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել է Կայուն զարգացման պարտատոմսեր․ ընկերությունը հատուկ միջոցառման ժամանակ ապագա ներդրողներին ներկայացրեց բիզնեսի շարունակական ընդլայնմանն ուղղված իր ծրագրերը և պարտատոմսերի թողարկման մանրամասները։ 

Ընկերությունը թողարկել է դոլարային և դրամային պարտատոմսեր ընդհանուր 75 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Ներգրավված միջոցներն ուղղվելու են ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպես նաև վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։

Ողջունելով հյուրերին՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ սա վճռորոշ է Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացման ու դեպի կայուն թվային ապագա անցնելու համար։

«Այս պարտատոմսերի թողարկումը ևս մեկ համարձակ քայլ է, որն իրականացնում ենք ֆինանսական և հեռահաղորդակցության ոլորտներում։ Սա ինչպես ներդրում անելու և խնայողություններն արդյունավետ օգտագործելու, այնպես էլ երկրի տելեկոմ ոլորտի զարգացմանը մասնակից դառնալու հնարավորություն է»,-հավելեց նա։

Առաջին սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 45 միլիոն ԱՄՆ դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.95%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Երկրորդ սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 20 միլիոն ԱՄՆ դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ կրկին 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.85%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։
 

Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 3.9 միլիարդ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար դրամ,  արժեկտրոնային տոկոսադրույքը`11.5%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Բոլոր սերիաների պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի մինչև 2024թ. դեկտեմբերի 18-ը։

Կայուն պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է Ամերիաբանկը։

«Team Telecom Armenia-ի՝ Կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերի թողարկումն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Այն էական նշանակություն ունի բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման հետ կապված խնդիրներն ընդգծելու և դրանց լուծմանն ուղղված միջացառումներ իրականացնելու տեսանկյունից։ Այն կարևոր է նաև ներդրողների համար, քանի որ ընձեռում է այս կարևոր առաքելության իրագործմանը մասնակցություն ունենալու բացառիկ հնարավորություն»,- ասաց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ, Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Պարտատոմսեր ձեռք բերել հնարավոր է MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևը Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։

Վերջին երկու տարվա ընթացքում միջազգային ստանդարտներին համապատասխան բնապահպանական կառավարման համակարգ ներդնելու արդյունքում ընկերությունը էականորեն նվազեցրել է իր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ պարտավորվելով մինչև 2029 թվականը կրճատել արտանետումները 40%-ով։

Միջոցառմանը ներկա էին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գաստյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների, ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Team Telecom Armenia-ի գործընկերները, բաժնետերերն ու թիմակիցները։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲ ընկերությունը։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում:

Team Telecom Armenia-ի մասին


Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]

Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. Թրամփ
Ամենադիտված