Բաքուն վտանգավոր խաղ է սկսել. նորից սպառնում է Հայաստանին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հերթական զառանցագին հայտարարությունն է արել Հայաստանի հասցեին:
Նա նշել է հայկական կողմի «ռազմաշինության քաղաքականության համար լուրջ սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտության մասին»։
«Ագրեսոր և օկուպանտ երկրների ռազմական պլանավորման մեջ որոշակի սահմանափակումների կիրառումը միջազգային հարաբերություններում հաստատված պրակտիկա է։ Օրինակ՝ նման միջոցներ են ներդրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից և Իրաքի դեմ իրաքա-քուվեյթյան պատերազմից հետո»,- հոխորտացել է ադրբեջանցի պաշտոնյան:
Ալիևի օգնականի պնդմամբ, «Հայաստանը՝ որպես ագրեսոր երկիր, նույնպես պետք է բախվի նմանատիպ սահմանափակումների»:
Բացի այդ, նա նշել է «Հայաստանին հարձակողական զենք մատակարարող երկրների պատասխանատվությունը դիտարկելու անհրաժեշտությունը»։
Ավելի վաղ, Ալիևյան ռեժիմի խամաճիկը հայտարարել էր, թե Ֆրանսիան, իբր, «մահաբեր» զենք է տրամադրել Հայաստանին:
Նա նաև նշել էր ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կասեցման անհրաժեշտության մասին՝ դա «մտահոգիչ» համարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի համար:
Գաղտնիք չէ, որ Բաքվի սպառնալիքները, հատկապես՝ սահմանին ԵՄ դիտորդների ներկայության մասով, ընդամենը պատրվակ են: Բանն այն է, որ ադրբեջանական կողմը եվրոպական դիտորների ներկայությունից ճնշվում է առաջին հերթին այն պատճառով, որ շարունակում է ռազմատենչ հայտարարություններ արել, իսկ նոր սադրանքների համար ՀՀ-ում ԵՄ առաքելությունը լրջագույն զսպող գործոն է: