«Ֆրանսիան մահաբեր զենքեր է տվել Հայաստանին». Հաջիև
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ցավում ենք, որ Ֆրանսիան, ի հեճուկս միջազգային իրավունքի, մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևը նշել է, թե իբր Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տվել. «Ֆրանսիան հայկական կողմի ռազմականացման հիմնական ուժերից մեկն է»,- ասել է նա։
Ալիևի օգնականն ընդգծել է, թե «Հայաստանի ռազմական զարգացման քաղաքականության նկատմամբ պետք է կիրառվեն խիստ սահմանափակումներ»։