ԵՄ-ը դեսպանների մակարդակով հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրյուսելում Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների 15-րդ փաթեթի շուրջ։ Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթն ուղղված է ստվերային լցանավերի նավատորմի դեմ պայքարին, որի օգնությամբ Մոսկվան շրջանցում է G7 երկրների և նրանց գործընկերների սահմանած նավթի գնի շեմը։
Ըստ DW-ի աղբյուրների՝ պատժամիջոցները կարգելեն ավելի քան 50 նավթատար նավի մուտքը ԵՄ նավահանգիստներ, թույլ չի տրվի օգտվել եվրոպական ընկերությունների ծառայություններից։ Բացի դրանից՝ ակնկալվում է, որ սահմանափակումներ կկիրառվեն մոտ 70 ֆիզիկական անձի և ընկերության նկատմամբ, այդ թվում՝ երրորդ երկրներից, որոնք նպաստում են Ռուսաստանի ռազմական և տեխնոլոգիական հզորացմանը՝ շրջանցելով արտահանման սահմանափակումները։
Փաթեթը պետք է հաստատեն արտգործնախարարները երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի խորհրդում։ Նախկինում ԵՄ երկրները երեք անգամ չեն կարողացել համաձայնության գալ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։
Ըստ DW-ի մի քանի աղբյուրի՝ Եվրամիությունն արդեն քննարկում է պատժամիջոցների ավելի մեծ՝ 16-րդ փաթեթը, որը կարող է համընկնել Ուկրաինայում պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցի հետ։