Բաղդադի շուկայում պայթյունների հետևանքով 24 մարդ է զոհվել
ՄիջազգայինԻրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու ռումբի պայթյունի հետեւանքով 24 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Պայթյունները որոտացել են բջջային հեռախոսների վաճառքի մարդաշատ շուկայում: Այն գտնվում է հիմնականում շիաներով բնակեցված Մադինաթ-էս-Սադր շրջանում:
Ավելի քան 60 մարդ տուժել է: Ահաբեկչական որեւէ խմբավորում առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:
Իրավապահների տվյալներով, զոհերի թիվը կարող է ավելանալ: