500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է
ՀասարակությունԵրևանում այս տարի ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ, որից 460-ն արդեն տեղադրված է: Բնակիչների անվտանգության ու հարմարավետության ապահովմանն ուղղված կարևորագույն այս ծրագրի համար համայնքային բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել:
Աննախադեպ ծավալների հասնող նախագիծը լուծումներ տվեց տասնամյակների կուտակված խնդիրներին: Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շահագործվող վերելակներն ավելի քան 40 տարվա պատմություն ունեն:
Վերջին տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում շուրջ 2000 վերելակ է արդեն իսկ նորերով փոխարինվել:
Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։