Կրեմլը՝ Ասադի եղբոր հրապարակային մահապատժի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրեմլը տեղեկություն չունի Սիրիայում Բաշար ալ-Ասադի զարմիկի հրապարակային մահապատժի մասին, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով Մոսկվան «ուշադրությամբ հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում Սիրիայում և կապեր է պահպանում Դամասկոսի հետ»։
Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը կցանկանար Սիրիայում իրավիճակի շուտափույթ կայունացում տեսնել։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ իշխանության եկած սիրիական ընդդիմությունը հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զարմիկ Սուլեյմանին։
«Լաթաքիա սիրիացի ապստամբների առաջապահ ուժերի ժամանումից հետո հայտարարվեց, որ Սուլեյման Ասադը, որը ղեկավարում էր Ազգային պաշտպանության ուժերը, սպանվել է»,- ասվում է նյութում։
Նշվում է, որ մահապատիժն իրականացվել է քաղաքի կենտրոնական հրապարակում։ Հրապարակային մահապատժի պատճառը Ասադի հետ արյունակցական կապերն էին և ընդդիմության հետ Սուլեյմանի տարաձայնությունները:
Այս պահին Բաշար ալ-Ասադն իր ընտանիքի հետ գտնվում է Մոսկվայում. Կրեմլը հաստատել է, որ նրանց ապաստան է տրվել Պուտինի անմիջական որոշմամբ: