Լավրով. Հարկավոր է մի կողմ թողնել հավակնությունները՝ ԻՊ-ն ոչնչացնելու համար
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել «մի կողմ թողնել հավակնություններն ու տարաձայնությունները եւ միավորվել՝ ԻՊ-ն ոչնչացնելու համար»:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Լավրովը հայտարարել է Ալժիրի L'Expression պարբերականին տված հարցազրույցում:
Նա վստահ է, որ ահաբեկչությանն արդյունավետ կարելի է դիմակայել միայն համատեղ ուժերով, միջազգային իրավունքի հիման վրա, ՄԱԿ-ի կենտրոնական համակարգման դեպքում, առանց «երկակի ստանդարտների»:
«Այսօր անհրաժեշտ է մի կողմ թողնել հավակնություններն ու տարաձայնությունները՝ ԻԼԻՊ-ը եւ ահաբեկչական այլ խմբավորումները ոչնչացնելու համար, որոնք մարտահրավեր են նետել մարդկության քաղաքակրթությանը»,- հայտարարել է ռուսական դիվանագիտության ղեկավարը: