ՌԴ-ն չի նախատեսում արտահանձնել Սիրիայի նախկին նախագահին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի կողմից ապաստան ստացած Բաշար ալ-Ասադն ապահով է, կառավարությունը չի նախատեսում արտահանձնել Սիրիայի նախկին նախագահին, եթե Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրա ձերբակալության օրդեր տա։
Հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի վավերացրել Հռոմի ստատուտը։
Ռյաբկովը նաեւ ասել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը չի հանգեցնի երկրի մասնատմանը։ Նրա խոսքով՝ Սիրիան «պետք է լինի ինքնիշխան, միասնական և ամբողջական»։