Ասադն անձամբ է որոշել թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը. Պեսկով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտոնական Մոսկվան մեկնաբանել է Սիրիայում իրավիճակը և տեղեկությունը, որ Բաշար Ասադն այժմ Ռուսաստանում է: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ասադն անձամբ է որոշել թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է պահել ռազմական ներկայությունը Սիրիայում և քննարկո՞ւմ է այդ հարցը իշխանության ներկայիս ներկայացուցիչների հետ՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ այդ հարցը կքննարկվի Սիրիայի ապագա իշխանության հետ:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խորապես վերլուծել տարածաշրջանում զարգացումները: Պեսկովը տեղեկացրել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ: