Մոցարտի ջութակն առաջին անգամ կհնչի Կուբայում
ՀասարակությունՀաջորդ շաբաթ Կուբա նախանշված Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի այցի ժամանակ Ֆրանկ Ստադլերի համերգի ժամանակ կղզում առաջին անգամ կհնչի ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին պատկանած ջութակներից մեկը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Գործիքն ավստրիացի հանճարի անձնական իրերի հավաքածուից է, որոնք պահվում են Զալցբուրգում, Մոցարտեում միջազգային հիմնադրամում:
Ֆիշերը պետական այցով Հավանա կժամանի մարտի 1-ին: Այցի վերջին երկու օրերին նա կմասնակցի պաշտոնական միջոցառումների:
Այս տարի նշվում է Կուբայի եւ Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակը: