Սոչիում 29-ամյա ոստիկան է սպանվել
ՀասարակությունՍոչիում 29-ամյա ոստիկան է սպանվել. նրա մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայում: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Սոչիում ավտոմեքենայի մեջ 1987 թվականին թվականին ծնված ոստիկան է սպանվել: Նրան հայտնաբերել են պատահական անցորդները: Սպանության պահին նա ծառայության մեջ է եղել»,- ասված է հաղորդագրությունում:
Նախնական տվյալներով, ոստիկանության աշխատակիցը կոնֆլիկտ է ունեցել իր ավտոմեքենան վերանորոգող տղամարդու հետ: Վիճաբանության ընթացքում կասկածյալը կտրող-ծակող գործիքով ավելի քան հինգ հարված է հասցրել, ինչի արդյունքում ոստիկանը մահացել է:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «սպանություն» հոդվածով: