ԱՄՆ դեսպանատունն ահազանգում է
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևում ԱՄՆ դեսպանատունը հրատապ զգուշացրել է Ուկրաինայի դեմ ավիահարվածների սպառնալիքի բարձր մակարդակի մասին։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
«Ուկրաինայում կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի թիրախում գտնվելու սպառնալիքների աճի պատճառով Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել մեծ զգուշավորություն», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, դեսպանատունը հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին հետևել ծանուցումներին, խստորեն պահպանել պարետային ժամը, ինչպես նաև համապատասխան անվտանգության հրահանգները:
Հետևեք մեզ՝ այստեղ