14-ամյա երեխային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես հայտնել ենք, մահացել է 14 տարեկան երեխա, որը տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նախաքննություն է իրականացվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ