Արամ Հակոբյանը կիսել է 3-8-րդ տեղերը․ Saint Louis Masters
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում ավարտվել է Saint Louis Masters մրցաշարը, որին մանսակցում էր Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստ։
Արամ Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը։ ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանը նույնպես հավաքել է 6 միավոր և լրացուցիչ գործակիցներով զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ Հակոբյանը լրացուցիչ գործակիցներով 6-րդն է։
Արման Միքայելյանն ու Աննա Սարգսյանը 4,5 միավորով կիսել են 25-38-րդ տեղերը։
Առաջին տեղը 6,5 միավորով զբաղեցրել են ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան ու գերմանացի Ալեքսանդր Դոնչենկոն։