«Մոխրագույնի 50 երանգները»՝ որպես վատագույն ֆիլմ, արժանացել է «Ոսկե ազնվամորու»
Life«Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության տվյալներով՝ «Ֆանտաստիկ քառյակը» և «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմերը դարձել են 2015թ. վատագույն ֆիլմերը, իսկ «Օսկար»-ի հավակնորդ Էդի Ռեդմեյնը դարձել է երկրորդ պլանի վատագույն դերասան, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Ոսկե ազնվամորի» հակամրցանակը տրվում է ամեն տարի «Օսկար»-ի մրցանակաբաշխության նախորդ օրը: Հաղթողները ստանում են ոսկեգույն ներկով պատված ազնվամորու արձանիկ:
«Մոխրագույնի 50 երանգները» ստացել է նաև վատագույն սցենարի անարգալի մրցանակը, իսկ ֆիլմի դերասանական կազմը դարձել է ամենատապալվածն անցած կինոշրջանում. ամենավատ դերի համար հակամրցանակ են ստացել Ջեյմի Դորնանը և Դակոտա Ջոնսոնը:
Վատագույն ռեժիսուրայի համար մրցանակը ստացել է Ջոշ Թրանքը «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի համար: