«Դիսնեյլենդ»-ում հանգստյան և տոնական օրերին մուտքի տոմսերն առաջին անգամ կթանկանան
ՄիջազգայինWalt Disney Company-ն առաջին անգամ որոշել է հանգստյան եւ տոնական օրերին 20%-ով թանկացնել ամերիկյան Ֆլորիդա նահանգի Walt Disney World եւ Քալիֆորնիայի Disneyland զբոսայգիների մուտքի տոմսերի գինը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The New York Times պարբերականը:
Նախկինում տոմսերի գները նույնն էին տարվա բոլոր օրերին: Պարբերականի տվյալներով, քալիֆորնիական այգում երեք տեսակի գներ կգործեն՝ նախկին հաստատուն 99 դոլարի փոխարեն: Փետրվարի 28-ից երկուշաբթիից հինգշաբթի, երբ դպրոցների մեծ մասում դասեր են, տոմսերի գինը կլինի 95 դոլար:
Հանգստյան օրերին եւ ամառային շաբաթներին այգու մուտքի տոմսերը կարժենան 105 դոլար: Դեկտեմբերին, գարնանային արձակուրդի օրերին եւ հուլիսի հանգստյան օրերին դրանք կարժենան 119 դոլար: