Մասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր Զինծառայող է մաhացել Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ» Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ» «Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ» Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում


Կայուն զարգացում, հաշվետվողականություն, պատասխանատվություն՝ ԶՊՄԿ-ի թիրախներն ու անելիքները

Հասարակություն

Հայաստանում հնարավոր է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։ «Բրեվիս» ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն՝ նման կարծիք է հայտնել հարցվածների մեծամասնությունը՝ 77 տոկոսը։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված հերթական միջոցառման ժամանակ ներկայացվեցին ոչ միայն այս ծավալուն սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, այլև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց  իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաև տեղեկատվություն առաջիկա տարիների թիրախների և անելիքների վերաբերյալ։

 

Մինչ անելիքներին ու թիրախներին անդրադառնալը, ներկայացվեց նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, այնուհետև ընթերցվեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը։

Իր ուղերձում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն հպարտությամբ արձանագրել է, որ ԶՊՄԿ-ն այսօր ներկայացնում է իր՝ 3-րդ անընդմեջ զեկույցը։

«Այս ճանապարհը մեր թիմի գիտակցված ընտրությունն է այն պահից, երբ մենք ստանձնել ենք ԶՊՄԿ կառավարումը։ Մենք ձգտում ենք այն դարձնել կայուն զարգացման, հաշվետվողականության առումով պատասխանատու հանքնարդյունաբերության համայնքի մաս։ Մեր կայուն զարգացման ռազմավարությունը ներառում է ընդհանուր չափորոշիչների աստիճանական ներդրում բոլոր ոլորտներում՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական։ Մենք գիտակցում ենք, որ սա կարճաժամկետ ժամանակահատվածում իրականացվելիք խնդիր չէ  միջազգային լավագույն չափանիշների ներդրումը գործընթաց է, որը պահանջում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Եվ դա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել կայուն կառավարման մեր հետևողական քաղաքականությամբ»,- իր ուղերձում նշել է  ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։

Միջոցառման ներկաներին կայուն զարգացման հաշվետվությունը ներկայացրեց ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը` ընդգծելով՝ զեկույցը պատրաստվել է GRI-ի Կայուն զարգացման ոլորտում հաշվետվողականության ստանդարտների և Կայուն զարգացման ոլորտում հաշվառման չափանիշների խորհրդի (SASB) կայուն զարգացման մասին հրապարակման սկզբունքներին և մոտեցումներին համապատասխան։

Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի ու ընկերության հարակից համայնքների տնտեսական և սոցիալական կյանքում ընկերության ներդրումը և մանրամասնում նրա գործունեության բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։

Արմեն Ստեփանյանը շեշտում է՝ 20 տարուց ավելի պատասխանատու կազմակերպություններն ամբողջ աշխարհում հաշվետու են լինում շահագրգիռ կողմերին։

Հայաստանում բացառիկ են այն ընկերությունները, որոնք կայուն զարգացման հաշվետվություն են ներկայացնում, ԶՄՊԿ-ն այն եզակիների է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ ներկայացնում է այդ հաշվետվությունը՝ տարիների ընթացքում գրանցելով առաջընթաց։

«Առաջընթաց է գրանցվել աշխատանքի անվտանգության և առողջության ոլորտներում, ներդրվել են աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման մակարդակի բարձրացմանն ուղղված նոր ընթացակարգեր՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- նշում  է Արմեն Ստեփանյանը և հավելում՝ ԶՊՄԿ-ի առաջնահերթությունները շատ են։

Նրա խոսքով՝ ընկերության կառավարման ընթացակարգերում ավելացել են նոր կանոնակարգեր ու քաղաքականություններ՝ վարվեցողության կանոններից մինչև սոցիալական, առողջության և անվտանգության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների ոլորտներին առնչվող։

«Նորացված ընթացակարգեր և քաղաքականություններ են մշակվել նաև բնապահպանական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կառավարման ոլորտներում։ Գնումների ընթացակարգերում ևս ներդրվում է միջազգային առաջատար փորձը՝ արդյունավետությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով»,- ասում է Արմեն Ստեփանյանը։

«Բրեվիս» ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ Սյունիքում հարցվածների մեծամասնությունը՝ 88.4%-ը, կարծում է, որ, եթե մարզում չլինի հանքարդյունաբերությունը, ապա բնակչության արտագաղթը զգալիորեն կաճի։

Նաև՝ հարցվողների 46.1%-ի կարծիքով, ըստ անհրաժեշտության, պետք է ընդլայնել հանքարդյունաբերությունը, իսկ 35.4%-ը կարծում է՝ հանքարդյունաբերության ծավալը պետք է պահպանել՝ ինչպես կա։

Հարցվողների 78.15%-ը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը մարզի տնտեսական վիճակի վրա։

Մարզում հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությամբ հետաքրքրված է հարցվածների 57.4%-ը․ ընդ որում` հետաքրքրվածությունն ավելի մեծ է արական սեռի, 31-45 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, քաղաքաբնակ և բարձր եկամուտ ունեցող հարցվողների շրջանում։

 

Հարցվողների 75%-ը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ լսել է որևէ հանքարդյունաբերական ընկերության կողմից կատարած բարեգործական կամ սոցիալական ծրագրի մասին։ Ավելի շատ տեղեկացված են իգական սեռի, 61 և ավել տարիքի, միջնակարգ և ցածր կրթություն ունեցող, գյուղաբնակ և ցածր եկամուտ ունեցող հարցվածները։ Իսկ ընդհանրապես չի լսել հարցվածների 25%-ը։

Մասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մասիս. ՈւղիղՈչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը. Ուժեղ ՀայաստանԿառուցելու ենք ապահով և անսասան հայրենիք՝ մեր սերունդների համարՀունիսի 3-ին` ժամը 19:00-ին, բոլորս` դեպի Հանրապետության հրապարակ` հանուն ուժե´ղ ՀայաստանիԿոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը Զինծառայող է մաhացել ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտԻրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Բրազիլիայի Իտայպու հիդրոէլեկտրակայանի վրա արևային վահանակների տեղադրումը, ըստ ուսումնասիրության, կարող է կրկնապատկել դրա հզորությունը Քո ձայնը ուժ է, օգտագործի՛ր այն. ՀայաՔվե Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է «Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանն արդեն աղքատ չէ Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան «Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Ձուկն էլ արգելեցին. Հրայր ԿամենդատյանԱվարայրը՝ մեծ էկրանին. հուլիսին էկրան կբարձրանա Վարդան Մամիկոնյանի հերոսագործության մասին ֆիլմը (տեսանյութ) Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ» Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ» Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ» «Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ» Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ» Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ» Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ» Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՏավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՓոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՆա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱդրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել Կարապետյան«Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել Կարապետյան2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհին
Ամենադիտված