Քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին
ՀասարակությունՓետրվարի 28-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հեեւանքով ավտոճանապարհը փակ է:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածից հեռացրել են քարաբեկորները, իսկ «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրել են. երթեւեկությունը վերականգնվել է: