Մեծ է հավանականությունը, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով․ Reuters
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 8-ին սիրիական երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մահացել է ավիավթարի հետևանքով:
Ինչպես հայտնում է Flightradar24-ը, սիրիական Air Il-76 ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսից ժամը 1:55 UTC (Սիրիայի ժամանակով 4:55): Ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի ափամերձ շրջաններ, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաօդային և ռազմածովային բազաները։ Ժամը 2:32 UTC ինքնաթիռը կտրուկ շրջվել է և սկսել իջնել: Ժամը 2:39-ին ինքնաթիռն անհետացել է ռադարներից, այդ ժամանակ գտնվել է 500 մետր բարձրության վրա։
«Այն անհետացել է ռադարներից, երևի հաղորդիչն անջատվել է, բայց ես կարծում եմ, որ ավելի հավանական է, որ ինքնաթիռը խոցվել է», - Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը:
Բաշար ալ-Ասադը Դամասկոսից հեռացել է ինքնաթիռով այն բանից հետո, երբ քաղաք են մտել Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող զինված խմբավորումները։ Սիրիացի զինյալները, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, հայտարարել են, որ իրենք տապալել են Բաշար Ասադի ռեժիմը։
10-օրյա հարձակման ընթացքում Ասադի հակառակորդները վերահսկողության տակ են վերցրել Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Սիրիացի զինվորականները հայտնել են, որ շարունակում են զինյալների դեմ գործողությունները Համայում, Հոմսում և Դարաայում:
Կադրերն ու թարմացումներն ավելի արագ՝ այստեղ