Մեքսիկայում զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուսը ձորն է ընկել
ՄիջազգայինՄեքսիկայի հյուսիսային Դուրանգո նահանգում զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուսը ձորն է ընկել: 12 մարդ զոհվել է: Այս մասին Twitter-ում հաղորդել է նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ հաղորդվել էր 34 վիրավոր եւ 5 զոհի մասին:
«Ներկայում Մապիմիում ավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասված է Twitter-ում տարածված հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ ավտոբուսը, որում 40 մարդ է եղել, ընկել է 45 մետր բարձրությունից, ընկել է 45 մետր բարձրությունից: Զբոսաշրջիկների ազգությունը հայտնի չէ: