Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար, ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Այս մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը։
ԵԱՀԿ նախորդ գլխավոր քարտուղարը Հելգա Շմիդտն էր, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերից։