Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Սինիրլիօղլուն դարձել ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախկին արտգործնախարար և ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը։
«Շնորհավորում ենք ԵԱՀԿ նոր ղեկավարությանը։ Ֆերիդուն Սինիրլիօղլու (Թուրքիա)՝ գլխավոր քարտուղար, Մարիա Թելալիան (Հունաստան)՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար, Կրիստոֆ Կամպ (Նիդեռլանդներ)՝ Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ Գերագույն հանձնակատար, Յան Բրատու (Նորվեգիա)՝ ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչ»,- գրել է Բորգը իր X էջում։