Իրանի հատուկ ծառայություններն ընտրություններից 2 օր առաջ երկու ահաբեկչություն են կանխել
ՄիջազգայինԻրանի հատուկ ծառայությունները խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ երկու ահաբեկչություն են կանխել եւ չորս հոգու ձերբակալել: Այս մասին փետրվարի 28-ին հայտարարել է Իրանի հետախուզության եւ ազգային անվտանգության նախարար Մահմուդ Ալավին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախարարը չի հստակեցրել, թե ահաբեկչական որ խմբավորման մասին է խոսքը:
Նրա խոսքով, ձերբակալությունների ժամանակ անվտանգության ուժերը հեռահար կառավարմամբ երկու ինքնաշեն ռումբ են հայտնաբերել, որոնք պատրաստվել են Իրանի հարավ-արեւելքում եւ հյուսիս-արեւմուտքում ահաբեկչություններ իրականացնելու համար, ինչպես նաեւ պայթուցիկ սարքեր եւ մագնիսով մեկ ռումբ:
Փետրվարի 26-ին Իրանում խորհրդարանի եւ Փորձագետների խորհրդի անդամների ընտրություններ էին: